12406 դիտում
23:03 23-04-2017
Սպիտակ տան առջև մոմավառություն-ցույց է կազմակերպվել
Վաշինգտոնում նախագահ Դոնալդ Թրամպի նստավայրի՝ Սպիտակ տան առջև Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շաբաթ երեկոյան մոմավառություն էր կազմակերպել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում է [url=http://www.amerikayidzayn.com/a/3821905.html]«Ամերիկայի ձայնը»[/url]:
«Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի մեր հարգանքի տուրքը մատուցենք մեր նախնիներին, այն հզոր մարդկանց, ովքեր գնացին բոլոր զրկանքների, մեր վերապրումն ապահովելու համար»,- նշում է մոմավառության մասնակից Ռուբեն Սահակյանը։
Նրա խոսքով, մոմավառության նպատակն է նաև հիշեցնել Ամերիկային իր իսկ ավանդական արժեքների մասին.
«Հենց Ամերիկան ավելի քան 2 միլիարդ դոլար հանգանակեց 1915-1923-ին ցեղասպանություն վերապրած հայերին, հույներին և ասորիներին փրկելու համար, հենց Ամերիկան է ճանաչել Հայոց ցեղասպանությունը 1951-ին, 1975-ին, 1981-ին և 1985-ին»:
Հիշեցնենք, Հայոց ցեղասպանությունն իր հայտարարությամբ պաշտոնապես ճանաչած Միացյալ Նահանգների նախագահն էր Ռոնալդ Ռեյգանը։ Չգրված ավանդույթի համաձայն ԱՄՆ-ի նախագահը յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին պաշտոնական հայտարարությամբ է հանդես գալիս, որը նվիրված է Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի զանգվածային կոտորածներին․Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբաման իր հայտարարություններում կոտորածներն անվանել էր «Մեծ եղեռն» և նույնիսկ հիշատակել «ցեղասպանություն» եզրը ստեղծող՝ լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինին։
Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով, նախագահ Թրամպի առջև պարզ ընտրություն է․
«Մենք այստեղ ենք, որպեսզի նախագահ Թրամփին ասենք, որ ապրիլի 24-ին Ամերիկայի ձայնը բարձրացնելու և արդարության կողքին կանգնելու կամ արդարությունը Թուրքիայի ճնշման տակ կոծկելու ընտրություն ունի»։
Նմանատիպ նյութեր
3299 դիտում
14:12 14-04-2019
ԱՄՆ Սպիտակ տան առջև հայերը մոմավառություն են կազմակերպել՝ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով. Ամերիկայի Ձայն
1206 դիտում
22:25 27-02-2014
Բողոքի ցույց էր կազմակերպվել Հաագայում գտնվող Ադրբեջանի դեսպանության առջև
10788 դիտում
10:02 20-07-2017
«Չենք լռելու». ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջև բողոքի ցույց է կազմակերպվել. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1009 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2796 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
949 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում