211652_close_icon
views-count1209 դիտում article-date 22:25 27-02-2014

Բողոքի ցույց էր կազմակերպվել Հաագայում գտնվող Ադրբեջանի դեսպանության առջև

Նիդերլանդների ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբն այսօր՝ փետրվարի 27-ին հանրահավաք և բողոքի ցույց էր կազմակերպել Հաագայում գտնվող Ադրբեջանի դեսպանության առջև: Ցույցը նվիրված էր 1988 թվականի Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակաին և ընդդեմ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը Արցախի հարցում: Հոլանդիայի բոլոր նահանգներից հարյուրի հասնող ցուցարարներ Հաագա էին եկել և չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին բողոքի հզոր ցույց անկացրեցին: Ելույթ ունեցան նաև ՀՅԴ ՆԵՄ «Գարեգին Նժդեհ»-ի անդամները և դատապարտեցին Ադրբեջանի նենգ քաղաքականությունը պատմությունը կեղծելու և սեփական ժողովրդին և աշխարհին մոլորության մեջ գցելու փորձերը: Հայ Դատի հանձնախմբի կողմից նախօրոք դիմում էր կատարվել Ադրբեջանի դեսպանություն պահանջագիր ներկայացնելու համար, սակայն այն մնացել էր անպատասխան: Ցուցարարների և ողջ հոլանդահայության անունից պահանջագիրը ընթերցվեց և ներտվեց դեսպանության փոտարկղը: ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նախագահ՝ Մասիս Աբրահամյան Նիդեռլանդների Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ Դատի հանձնախումբ Հաագայում Ադրբեջանի հանրապետության դեսպան, պարոն՝ Միր Համզա Էֆենդիևին [b]ՊԱՀԱՆՋԱԳԻՐ[/b] 27 փետրվարի 2014 թ. Մեծարգո պարոն դեսպան Նիդեռլանդների ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը հոլանդահայության անունից ձեզ է ներկայացնում հետևյալ պահանջագիրը. [b]ՊԱՀԱՆՋԱԳՐԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ[/b] 1. Արցախի հայ ազգաբնակչությունը հազարամյակներ շարունակ ապրել և արարել է Արցախ աշխարհում և այդ երկրամասի լիարժեք իրավատերն է: Դրա վառ ապացույցներն են հազարամյա պատմական կոթողներն ու հուշարձանները, որոնք չնայած ասպատակումների դեռ մեծ թվով կանգուն են և նշմարելի Արցախի յուրաքանչյուր հատվածում: 2. Որպես անկախ և ինքնավար պետություն Արցախը սակայն պատմության ընթացքում չի ստացել իր իրավական կարգավիճակը և միշտ գտնվել է տարբեր զավթիչների տիրապետության տակ: Այդուհանդերձ պահպանել է իր գերակշռող հայ ազգաբնակչությունը և բոլոր ժամանակներում եղել է հայկական տարածք՝ հատկապես իր բնակչության կազմով: 3. Վերջին պատմական զավթիչը խորհրդային բռնապետությունն էր, որը հայ և ադրբեջանցի ժողովուրդների մեջ թշնամանք առաջացնելու և բորբոքելու հստակ միտումով ստալինյան խայտառակ հրամանագրով Արցախը բռնակցեց Ադրբեջանի խորհրդային հանրապետությանը: 4. Ինչպես երբեք, այս անգամ էլ Արցախի ազատասեր ժողովուրդը չհաշտվեց նման անարդարության հետ և տարիներ շարունակ պայքարելով վերջապես արտահայտեց իր կամքը՝ ինքնավար, ազատ և անկախ ապրելու համար: 5. Ադրբեջանի կառավարությունը ըմբռնումով մոտենալու փոխարեն Արցախի ժողովրդի արդար պահանջին, գնաց խնդիրը արյունահեղ հակամարտության վերածելու ճանապարհով և 1988 թվականի փետրվարի 26-ից 29-ը ընկած ժամանակահատվածում Սումգայիթում հարյուրավոր հայ քաղաքացիների սպանդի ենթարկելով փորձեց խեղդել արցախահայության ազատատենչ ոգին: Չլիներ այս արյունահեղությունը, հնարավոր էր թերևս խնդիրը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծել: Սակայն այս սպանդով սկիզբը դրվեց ատելության և թշնամանքի, որը վերածվեց ահեղ պատերազմի: 6. Հետագա տարիներին Ադրբեջանը չհրաժարվեց իր հարձակողական քաղաքականությունից և փորձեց ուժի և բռնության միջոցներով ճշնել արցախահայության ազատ կամքի արտահայտության իրավունքը: Այս կեցվածքը հանգեցրեց դաժան պատերազմի երկու հարևան ազգերի միջև և տասնյակ հազարավոր զոհերի պատճառ դարձավ երկու կողմերից: 7. 1994 թվականին կնքված հրադադարի միջոցով տիրում է համեմատական խաղաղություն, որը սակայն մշտապես խախտվում է Ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողություններով և մարդասպան դիպուկահարների դավադիր սպանություններով, որոնք խափանում են հարատև և կայուն խաղաղության ստեղծման գործընթացը: 8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չնայած Ադրբեջանի ռազմատենչությանը քսան տարիների ընթացքում վերածվել է կայացած մի պետության և կայուն քայլեր է կատարում ժողովրդավար և իրավական պետության ստեղծման ճանապարհին: 9. Ադրբեջանի ներկայիս իշխանությունները որդեգրել են խիստ ոչկառուցողական դիրքորոշում և սպառազինությունների մրցավազքով և հայատյաց քարոզչությամբ սեփական ժողովրդին մոլորության մեջ են գցում նոր պատերազմի ծրագրերով: Ելնելով վերոհիշյալից այսօր մենք ողջ հոլանդահայության անունից ձեզ ենք ներկայացնում հետևյալ պահանջները. [b]ՊԱՀԱՆՋԱԳԻՐ[/b] 1. Անմիջապես դադարեցրեք բռնությունների և ուժի բոլոր տեսակի դրսևորումները և խնայեք ո՛չ միայն հայ զինվորների կյանքը, այլ նաև ձեր սեփական զինվորներինը, քանի որ յուրաքանչյուր ռազմական գործողություն ստանում է իր համարժեք պատասխանը և երիտասարդ կյանքներ են ոչնչանում: 2. Ճանաչե՛ք և հարգե՛ք Արցախի ժողովրդի ազատ, անկախ և ինքնուրույն ապրելու իրավունքը և բանակցություններ սկսեք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության հետ: 3. Դադարեցրեք հայատյաց քաղաքականությունը ամբողջ աշխարհում և մի գցեք ձեր ժողովրդին մոլորության մեջ՝ նրանց սնելով պատերազմը վերսկսելու մոլուցքով: Պատերազմի վերսկսումը առաջին հերթին մեծագույն ողբերգություն կլինի հենց Ադրբեջանի ժողովրդի համար: 4. Փորձեք հարևան ժողովրդների միջև խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հիմքեր դնել և ոչ թե նոր պատերազմներ սանձազերձել: Սույն պահանջագիրը ողջ հոլանդահայության անունից հանձնվում է ձեզ 2014 թվականի փետրվարի 27-ին տեղի ունեցած հանրահավաքի արդյունքում: [i]ՀՅԴ Նիդեռլանդների Հայ Դատի հանձնախումբ[/i]

Նմանատիպ նյութեր