211652_close_icon
views-count26537 դիտում article-date 22:19 21-04-2017

Երևանի ավագանու «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ավագանու ընտրությունների քարոզարշավը մեկնարկեց «գետնի տակով». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկը «Ելք» դաշինքը տվեց մայրաքաղաքի փողոցներում քայլերթ իրականացնելով։ Երթը մեկնարկեց «Բարեկամության ձեռքեր» հուշարձանի մոտից և շարունակվեց մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով։ «Երևա՛ն ջան, ելք կա» կարգախոսը վանկարկելով՝ երթի մասնակիցները քաղաքացիներին կոչ են անում մայիսի 14-ին իրենց ձայնը տալ «Ելք» դաշինքին։ Երթը գլխավորում են դաշինքի առաջնորդները՝ Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը։ Նրանք երթի ժամանակ փորձեցին երգել Երևանի օրհներգը՝ «Էրեբունի Երևանը», և այժմ երթով շարժվում են Հյուսիսային պողոտա, որտեղ պետք է տեղի ունենա «Նեմրա» ռոք խմբի համերգը, ինչից հետո կմեկնարկի հանրահավաքը։ Դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարեց, որ ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններով կդառնա ընդդիմություն և կնպաստի իրենց արդյունավետ աշխատանքին: «Խնդիրն այն է, որ ես ասում եմ, որ նույնիսկ վարչական ռեսուրսի գործադրմամբ`յուրաքանչյուր քաղաքացի կարող է գնալ և կատարել իր ընտրությունը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Պատասխանելով հարցին, թե իրենց դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ ապրիլի 2-ին ձևավորված ընդդիմությունը լեգիտիմ է, վերջինս առաջարկեց վերստին դիտել իր մի քանի ամսվա հարցազրույցը, որում առաջ է քաշել «նեգատիվ լեգիտիմության» տերմինը: Ըստ Նիկոլ Փաշինյանի` այդ նեգատիվ լեգիտիմությունը նոր չէ, տևական ժամանակ է` առկա է: Անդրադառնալով քաղաքի խնդիրներին` Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Երևանի ավտոբուսային պարկում կա 230 ավտոբուս` սարքին վիճակում, բայց նրանց 90 տոկոսը դուրս չեն գալիս երթուղի: Պատասխանելով այս առնչությամբ պաշտոնական հայտարարությանը, որ վարորդներ չկան, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Թող իրենց ծառայողական մեքենաները կրճատեն, ասեն՝ գնացեք ավտոբուսներում, երևանցիների տարեք գործի, ոչ թե Երևան քաղաքի տրանսպորտի պետին տարեք աշխատանքի»: Լուսանկարները՝ Ամիգո Ղուկասյանի Աղբյուրը՝[url=http://www.tert.am/am/news/2017/04/21/elq/2348438] tert.am[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 366+
366+

Նմանատիպ նյութեր