«Ելք» դաշինքի դրամահավաքի երեկոն մեկնարկեց դաշինքի անդամների կողմից «Էրեբունի-Երևան» երգի կատարմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ ապրիլի 19-ին, «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ երեկո, որի ժամանակ «Ելք» դաշինքը ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն զուգորդվեց դրամահավաքով, իսկ միջոցները ուղղվելու են Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ծախսերը հոգալուն:
Ելույթով հանդես եկավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Ելք» դաշինքի 3-րդ հորիզոնական զբաղեցնող, ԱԺ պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
Երեկոն մեկնարկեց «Էրեբունի-Երևան» երգով, որը կատարեցին «Ելք» դաշինքի անդամները, իսկ Արամ Սարգսյանը կատակով նշեց. «Իզուր էի կատակներ անում, 2017 թվականի «Եվրատեսիլին» հանգիստ կարող ենք մասնակցել այդ երգով»:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 14-ին:
Լուսանկարները՝ Ամիգո Ղուկասյանի