Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու կլինի Նիկոլ Փաշինյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նիկոլ Փաշինյանը կառաջադրվի Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի թեկնածու և կգլխավորի դաշինքի ցուցակը։ Որոշումն այսօր՝ ապրիլի 7-ին, կայացվել է դաշինքի անդամների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման ժամանակ:
Ն. Փաշինյանը այդ մասին հայտնել է տեսաուղերձով՝ Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց։ Տեսանյութը նա տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում։