211652_close_icon
views-count5754 դիտում article-date 18:36 21-04-2017

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը աշխատանքային շրջայց է կատարել բարեկարգվող բակերում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2017 թվականի Երևանի զարգացման ծրագրի շրջանակներում Կենտրոն վարչական շրջանում մեկնարկել են բակային տարածքների բարեկարգման աշխատանքները: Իրականացվող աշխատանքների ընթացքին տեղերում ծանոթանալու նպատակով վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը այսօր աշխատանքային շրջայց է կատարել: Աշխատանքային շրջայցի շրջանակներում Ա.Սադոյանը ծանոթացել է Բաղրամյան 26, Մատոցի 41, 43, 45, Կողբացի 3ա և Հանրաապետության 62 բակային տարածքներում ընթացող բարեկարգման աշխատանքներին, զրուցել շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, տվել ցուցումներ: Շրջայցի ընթացքում արձանագրվել և դիտարկվել են նաև բարեկարգման և շինարարության հետ կապված մի շարք հարցեր, որոնք տեղում քննարկվել են մասնագետների հետ՝ առաջիկայում կյանքի կոչելու նպատակով: Համալիր բարեկարգման ծրագրով բակերում կտեղադրվեն նստարաններ, զրուցարաններ, մանկական ժամանակակից խաղեր ու մարզական գույք: Բակային տարածքներնն ապահովված կլինեն արտաքին լուսավորության նոր համակարգերով: «Կարևոր է, որ բարեկարգումից հետո բակերը լիովին ծառայեն բնակիչներին և առանձնանան իրենց ժամանակակակից տեսքով և հարմարավետությամբ: Յուրաքանչյուրս պետք է փորձենք խնամքով և հոգատարությամբ նպաստենք մեր Կենտրոնի գեղեցկացմանն ու շենացմանը»,- նշել է Ա. Սադոյանը: Հետևելով աշխատանքների ընթացքին՝ վարչական շրջանի ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է մշտական ուշադրության կենտրոնում պահել աշխատանքների որակն ու այն ավարտել սահմանված ժամկետում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր