2974 դիտում
15:46 21-10-2015
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը ներկա է գտնվել մանկապարտեզների կողմից կազմակերպված Բերքի տոնին. ֆոտոռեպորտաժ
Արդեն մեկ տասնամյակից ավելի է, Երևանի Կենտրոն վարչական շրջանի մանկապարտեզներում ընդհանուր ուսումնական ծրագրին զուգահեռ կիրառվում է ազգային ծեսերի, ժողովրդական երգ ու պարի ուսուցման ծրագիրը:
Ծեսերը երեխաներին մատուցվում են հետաքրքիր, մանկական մտածողության ու հնարավորություններին համապատասխան՝ համեմված խաղիկներով, ասացվածքներով ու հանելուկներով:
Այսօր Երևանի Սրբ. Կաթողիկե և Սրբ. Աննա եկեղեցիների բակում նշում էին Բերքի տոնը: Միջոցառումը օրհնանքի խոսքով սկսեց եկեղեցու հոգևոր սպասավոր հայր Ավետիսը: Ծեսի մատուցման ընթացքում մանկապարտեզի սաների մասնակցությամբ ներկայացվեց, թե ինչպես էին հայերը նշում այս գեղեցիկ ու բերքառատ տոնը: Շուրջը ամեն բան՝ ազգային երգն ու պարը, խաղերը, մասնակիցների գունեղ տարազները, հայկական բերքով ու բարիքով լի զամբյուղները, ծեսին բնորոշ ձևավորումը, ստեղծել էին հայեցի, հին ավանդական, օտարամոլությունից զերծ մթնոլորտ:
Միջոցառմանը ներկա էր նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը: «Այսպիսի միջոցառումները նպաստում են երեխաների հայեցի դաստիարակմանը, ծանոթացնում իրենց ակունքներին: Մենք ջանք չենք խնայելու մատաղ սերնդին սերմանելու սեր դեպի ազգայինը, դեպի մեր մաքուր անաղարտ երգն ու պարը»,-նշեց վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
3458 դիտում
22:29 01-07-2015
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը շրջայց է կատարել վարչական տարածքում. ֆոտոշարք
Այս բաժնից
358 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
499 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
862 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ