Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը ներկա գտնվեց «Կարդում են հայ գրողները» խորագրով գրական ցերեկույթին. ֆոտոռեպորտաժ
Սեպտեմբերի 30-ին «Պոեզիայի պուրակում» մեկտեղվել էին հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի գրական ժառանգության երկրպագուները: Կենտրոն վարչական շրջանի և Հայաստանի գրողների միության համագործակցությամբ Ավ.Իսահակյանի 140-ամյակին նվիրված կազմակերպվել էր գրական ցերեկույթ ` «Կարդում են հայ գրողները» խորագրով:
Գրական ցերեկույթի ընթացքում մերօրյա հայտնի գրողների և բանաստեղծների կողմից ընթերցվեցին Իսահակյանի բանասատեղծությունները, հիմանվորվեցին ընտրած ստեղծագործությունների բովանդակությունն ու արդիականությունը:
Միջոցառմանը ներկա էին Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրողների միության անդմանե, երկրպագուներ: Միջոցառումը ուղեկցվել է գինու հյուրասիրությամբ: