Ռազմաբազայից անհետացած զինծառայողը հայտնաբերվեց Գյումրու «Մուշ» թաղամասի բնակարաններից մեկում. aravot.am
Հենց նոր Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ Գյումրու 102-րդ ռազմաբազայի անհետացած պայմանագրային զինծառայող՝ 35-ամյա Դմիտրի Լոշմանովին հայտնաբերել են Գյումրու «Մուշ» թաղամասի բնակարաններից մեկում։
Նրան այս պահին ուղեկցում են ոստիկանություն, նրա վրա մարմնական վնասվածքներ չկան։
Թե ինչպես և ինչու է նա հայտնվել այդ բնակարանում, հանգամանքները ճշտվում են։
[url=http://www.aravot.am/2017/04/19/879462/]aravot.am[/url]