63973 դիտում
23:50 17-12-2017
Գողության դեպք Գյումրիում. հարսանեկան արարողության ժամանակ գողացել են Գյումրու քաղաքապետարանի աշխատակցի գումարը, իսկ ոստիկանության Մուշի բաժնի ավագ հետաքննիչը մուշ-մուշ քնած է
Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, անձնական ունեցվածքի գողություն է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 17:00-ից մինչև 21:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Գյումրի քաղաքի Մովսես Խորենացու փողոցի թիվ 10/3 հասցեում գործող «Վիկտորիա» հարսանյաց սրահի երաժիշտների համար նախատեսված սենյակից գողացել է մոտ 450 հազ. դրամ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գումարը եղել է աթոռի թիկնոցին կախված կիսաբաճկոնի ծոցագրպանում և այն պատկանել է Գյումրի քաղաքի Մատնիշյան փողոցի բնակիչ, 35-ամյա Հայկ Հակոբյանին, ով պետք է այդ գումարով կարևոր վճարումներ կատարեր, սակայն «շաբաթը ուրբաթից շուտ եկավ» ու ճիվաղը հարսանեկան արարողության ժամանակ գողացել է գումարը:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Հ. Հակոբյանը Գյումրու քաղաքապետարանի լուսանկարիչ-օպերատորն է, իսկ գողությունը տեսանկարահանվել է հարսանյաց սրահում եղած տեսախցիկների կողմից և այդ մասին տեղեկացվել է ոստիկանության Մուշի բաժին, սակայն նշված բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Մինասյանը ոչ մի աշխատանքներ չի ձեռնարկել տեսախցիկի արձանագրածը առգրավելու ուղղությամբ:
Երևի Մուշի ոստիկանության բաժնի հետաքննչական բաժանմունքի մեծն հետաքննիչ Մինասյանը մուշ-մուշ քնով է ընկել:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
18564 դիտում
09:54 30-03-2014
Սա Երևանն է, այստեղ դու սառած ես, իսկ չինովնիկը «մուշ մուշ» քնած է. Երևանը կաթվածահար է եղել
Այս բաժնից
2020 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)