211652_close_icon
views-count11911 դիտում article-date 21:50 18-04-2017

Իսկ Գագիկ Ծառուկյանը կատարե՞լ է իր պարտավորությունները. newsbook.am

«Ծառուկյան» դաշինքը շարունակում է լռել` բացատրություն չներկայացնելով հանրությանը, թե ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներից ովքեր են գրել մանդատից հրաժարվելու դիմումներ և ովքեր են հրաժարվել գրել այդ դիմումները: Զուգահեռաբար` կոնկրետ թիվ 4 ընտրատարածքում դաշինքի հաղթած թեկնածու Նապոլեոն Ազիզյանը պնդում է, որ ինքը չի գրել այդ դիմումը և չի պատրաստվում գրել այն պարզ պատճառով, որ դաշինքի բոլոր թեկնածուներից ամենաշատ ձայնը հենց ինքն է հավաքել այս ընտրատարածքում: Իսկ դաշինքը մամուլի այս հրապարակումները բոյկոտում է, ավելի ճիշտ` աշխատում է դրանց պատասխանել հին ու մաշված մեթոդներով` արտահոսքեր կազմակերպելով սեփական թիմակիցների դեմ: Ովքե՞ր են կազմակերպում այդ արտահոսքերը, դրանք քննարկվո՞ւմ են առաջնորդի` Գագիկ Ծառուկյանի հետ, թե՞ ոչ, կարելի է երկար քննարկել ու որոշ փաստարկված եզրահանգումների գալ: Բայց այս պահին հարցը արտահոսքի երանգավորումներն են, որոնք մշակվում են ծառուկյանամերձ շրջանակների կողմից: Այսօր, օրինակ, արտահոսքերից մեկը հետևյալ փաթեթավորումն ուներ. Ազիզյանի ԱԺ չգնալու պատճառներից է ոչ միայն նրա տարիքը, այլեւ այն, որ վերջինս պարտավորությունները չի կատարել՝ ծախսել է Ծառուկյանի տրամադրած գումարները, սակայն չի բերել այնքան ձայն, որքան խոստացել էր: Հարց է առաջանում` իսկ Ծառուկյանը կատարե՞լ է այն պարտավորությունները, որոնք ստանձնել է` որպես քաղաքական ուժի առաջնորդ: Մանրամասներն՝ [url=http://newsbook.am/?p=103997%2Fisk+gagik+carukyany+katarel+e+ir+partavorutyunery&l=am]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր