6735 դիտում
09:32 24-12-2016
Սնանկ ճանաչված ընկերությունը 240 մլն դոլարի ներդրում կատարե՞ց, թ՞ե ոչ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ալյոտիգ» ընկերությունը, որը Հայաստանում խնդրահարույց Ողջիի, Փխրուտի և Արծվանիկի պոչամբարների վերամշակմամբ պետք է զբաղվեր, որոշ ժամանակով սնանկ է ճանաչվել։ Սնանկության գործով կառավարիչ Սարգիս Միրաքյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ պարտքերը մարվել են, իսկ ընկերությունը արագ ոտքի է կանգնել։
Տեղեկացնենք, որ դեռևս 2014 թվականի հոկտեմբերի 16-ին նշված ընկերության և կառավարության միջև «Մտադրությունների մասին» կնքված հուշագրի համաձայն՝ «Ալյոտիգ»–ը պետք է կատարեր 240 մլն դոլարի չափով ներդրում։ Անցած տարի ՀՀ Ազգային ժողովում բուռն քննարկվեց 3 պոչամբարներում կուտակվող թափոնների մշակման վերաբերյալ օրենքի նախագիծը, ինչի ընթացքում ՀՀ ԱԺ մի շարք պատգամավորներ կասկածի տակ դրեցին ծրագրով հետաքրքրված ընկերության գործունեության արդյունավետությունը։
Փաստորեն պատգամավորները չէին սխալվել։ Արդյունքում՝ այսօր դեռ անհայտ է՝ ընկերությունը, ի վերջո, 240 մլն դոլարի ներդրում կատարե՞ց, թ՞ե ոչ։ Չէ՞ որ ինչ-որ ժամանակով սնանկացել էր»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1734 դիտում
09:57 03-02-2015
Սնանկ ճանաչված «Արմավիա» ընկերությունը՝ խոշոր հարկատուների ցանկում. Ժողովուրդ
2362 դիտում
16:17 06-08-2020
Հայկական Krisp ընկերությունը 5մլն դոլարի ներդրում է ստացել. նախարար
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»