9/57 ընտրատեղամասում քարեր են նետել NewsBook-ի թղթակցի վրա. NewsBook
9/57 ընտրատեղամասում Հակոբ Բեգլարյանի կողմնակիցները շարունակում են անօրինական գործողությունները:
Քիչ առաջ NewsBook-ի թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես են ընտրատեղամասից քիչ հեռու տեղակայված Բեգլարյանի շտաբի անդամները մոտենում ընտրատեղմասին և ընտրակաշառք բաժանում:
Երբ լրագրողը սկսել է նկարել, շտաբին հարող տարածքում ընտրակաշառք ստացող կանայք փախչել են, այնուհետ քարեր նետել մեր լրագրողի ուղղությամբ: Եվ այդ պահին, երբ լրագրողը փորձել է պաշտպանվել, անջատվել է տեսախցիկը և չի հասցրել արձանագրել տեղի ունեցածը:
«Էս Նորագյուղն ա, մենք քեզ նիզակով էլ կխփենք»,- սպառնացել են NewsBook-ի լրագրողին:
Մանրամասներն՝ [url=http://newsbook.am/?p=102821%2F957%20yntratexamasum%20qarer%20en%20netel%20newsbook-i%20txtakci%20vra%20tesanyut&l=am]այստեղ[/url]