211652_close_icon
views-count2615 դիտում article-date 19:55 17-04-2017

Լատվիայում ՆԱՏՕ-ի զորավարժություններ են անցկացվում

Լատվիայում ՆԱՏՕ-ի Summer Shield ավանդական զորավարժություններն են անցկացվում, որոնք կշարունակվեն մինչև ապրիլի 30-ը: Այս մասին հայտնել է Էստոնիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբը, գրում է [url=https://ria.ru/world/20170417/1492364252.html]ria.ru[/url]-ն: Միջազգային զորավարժությունները կանցկացվեն Ադաժիի պոլիգոնում և դրա հարակից տարածքներում: Դրանց կմասնակցի ավելի քան 1,2 հազար զինծառայող՝ Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Լյուքսեմբուրգից, Բուլղարիայից, Ռումինիայից, Սլովակիայից, Գերմանիայից և Շվեդիայից: Զինվորականները մտադիր են փորձարկել հրետանային աջակցության, օդային պաշտպանության և հետախուզության, զանգվածային ոչնչացման զենքին հակազդեցության, ինչպես նաև հակատանկային պաշտպանության և ռազմական ինժեներների գործողություններ: Summer Shield-ն անցկացվում է Լատվիայում 2004 թվականից ի վեր, 2014 թվականից այդ զորավարժություններն ընդգրկվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունների ցանկում:

Նմանատիպ նյութեր