Պորտուգալիայի երկնքում ինքնաթիռ է կործանվել. այն ընկել է սուպերմարկետի մոտ կայանված բեռնատարի վրա. կա 5 զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պորտուգալիայի երկնքում փոքր շարժիչով ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Լիսաբոնից ոչ հեռու գտնվող բնակավայրում:
Աղբյուրի տեղեկություններով՝ այրվող ինքնաթիռը վայր է ընկել բեռնատարի վրա, որը կայանված է եղել սուպերմարկետի հարևանությամբ:
Բեռնատարի վարորդը, ով այդ պահին մեքենայի մոտ է եղել՝ ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Մահացել են նաև ինքնաթիռում գտնվող 3 ուղևորներն ու օդաչուն:
Դեպքի վայրում այս պահին աշխատում է շուրջ 50 փրկարար: Հաղորդվում է, որ միջադեպի մասին անմիջապես տեղեկացվել է Պորոտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դի Սոզան: