Հալեպում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի հետևանքով 112 մարդ է զոհվել, կա ավելի քան 200 վիրավոր
Նախօրեին Սիրիական Հալեպում ահաբեկչական պայթյունի հետևանքով 112 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է HTB –ն:
Պայթյունը տեղի է ունեցել Ռաշիդին թաղամասում:
Աղբյուրի տեղեկություններով՝ մահապարտ ահաբեկիչը բեռնատարով մոտեցել է տարածքից տարհանվող մի խումբ բնակիչների և գործի դրել պայթուցիկ սարքը:
Խաղաղ բնակիչների տեղափոխումն իրականացվում էր կառավարական զորքերի և զինված ընդդիմադիրների փոխադարձ համաձայնությամբ:
Պայթյունը տեղի է ունեցել բենզալցակայանի մոտ, ինչի պատճառով խոշոր հրդեհ է բռնկվել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ամբողջությամբ այրվել և մոխրակույտի է վերածվել սիրիական «Կարմիր Խաչ»-ին պատկանող 20 ավտոմեքենա: Կա 112 զոհ, ավելի քան 200 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Զոհվածների և վիրավորների մեծ մասը կազմում են կանայք և երեխաներ: