Սոմալիում ահաբեկչական պայթյունի հետևանքով 15 մարդ է զոհվել
Աֆրիկյան Սոմալիի Գալկայո քաղաքում պայթյուններ են որոտացել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Պայթուցիկ սարքերը գործի են դրել մահապարտները, ովքեր եղել են քաղաքապետարանի մոտ կայանված ավտոմեքենաների մեջ:
Կրկնակի ահաբեկչության հետևանքով զոհվել է 15 մարդ: Կան վիրավորներ:
Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է Աշ-Շաբաբ ահաբեկչական խմբավորումը: