Թուրքիայի հարավում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 17 զոհ, ավելի քան 30 վիրավոր
Թուրքիայի հարավում ականապատ մեքենա է պայթել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Ահաբեկչությունը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում գտվող Շեմդինլի քաղաքի ոստիկանական բաժանմունքի մոտակայքում:
Լրատվամիջոցները հայտնել են, որ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 17 հոգի զոհվել է, ընդ որում 9 զինվորական և 8 խաղաղ բնակիչ: Նշվում է նաև, որ վիրավորների թիվը գերազանցում է 30-ը:
Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է Քրդական բանվորական կուսակցությունը: