Բաղդադում տեղի ունեցած հզոր ահաբեկչական պայթյունի զոհերի թիվն անցնում է 30-ը, կա 60-ից ավելի վիրավոր
Առնվազն 32 մարդ է զոհվել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում այսօր տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով, հաղորդում է Interfax-ը։
Տեղի ոստիկանության տվյալներով՝ վիրավորների թիվն անցնում է 61-ը։
Պայթյունը տեղի է ունեցել Մադինաթ-աս-Սադր շրջանում, որը համարվում է ամենամարդաշատ վայրերից մեկը։
Նախնական տվյալներով՝ այն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը, ով գործի է դրել ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկ սարքը։
Սա վերջին 3 օրերի ընթացքում իրականացված 2-րդ խոշոր պայթյունն է։