Խոդորկովսկին հեռացավ «Բաց Ռուսաստան» շարժումից
Ռուս հայընի ընդդիմադիր քաղաքակն գործիչ Միխայիլ Խոդորկովսկին հայտարարել է, որ լքում է «Բաց Ռուսաստան» շարժման նախագահի պաշտոնը։
Հայտարարությունը նա տեղադրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«Ես գտնում եմ, որ ռուս հասարակությունը ամբողջովին հասունացել է առնց առաջնորդի մոդել ունենալու համար։ Այդ իսկ պատճառով խոստացել եմ հեռանալ իմ պաշտոնից և անում եմ այդ»,-գրառել է Խոդորկովսկին։
Իր հետագա ծրագրերը վերջինս կապում է ռուսական ու համաշխարհային հանրության հեռահաղորդակցության ուղիները զարգացնելու հետ։
««Բաց Ռուսաստանը» Խոդորկովսկի չէ, դա մենք բոլորս ենք»,-հավելել է քաղաքական գործիչը՝ անվանելով մեծ հաջողություն, որ իրենց հաջողվել է շարժման ներկայացուցչություններ բացել արդեն Ռուսաստանի 21 մարզերում։