Բեռլինում Միխայիլ Խոդորկովսկին հանդիպումներ կանցկացնի օրինապահ մարմինների աշխատակիցների հետ
                        Բեռլինում ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին հանդիպումներ կանցկացնի Amnesty International իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է  Deutsche Welle-ը` հղում անելով գերմանական ԶԼՄ-ները:
Միխայիլ Խոդորկովսկին նաև հանդիպում կունենա ռուս-գերմանական հարաբերությունների հարցերով Գերմանիայի կառավարության նախկին լիազոր Անդրեաս Շոկենհոֆի հետ: Նա Խոդորկովսկու ճակատագրին նվիրված մի շարք միջոցառումների նախաձեռնողն է եղել: 
Հիշեցնենք, որ 2013-ի դեկտեմբերի 20-ին Խոդորկովսկուն համաներում է շնորհվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

