Ասադը քիմական զենք ունի թաքցրած. Սիրիական բանակի նախկին գեներալ
Սիրիական բանակի նախկին գեներալ Զահեր աս-Սաքաթը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մի քանի հարյուր տոննա քիմիական զենք է թաքցրել։ Այդ մասին նա ասել է The Telegraph պարբերականին։
2016 թվականին Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպությունը հայտարարել էր, թե Սիրիայում քիմիական զենք այլևս գոյություն չունի, սակայն նախկին գեներալի խոսքով՝ Սիրիայի իշխանությունները համաձայնվել էին մասամբ հանձնել այն։
«Մինիմալ հաշվարկներով՝ նրանք ունեցել են մոտ 2 հազար տոննա քիմիական զենք, սակայն հայտարարել են, թե ունեն ընդամենը 1.300 տոննա»,-նշել է աս-Սաքաթը։
Թերթը ընդգծում է, որ նախկին գեներալը նույնիսկ դասալքությունից հետ կապեր է ունեցել երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Նրա խոսքով՝ Սիրիան ներկա պահին զարինի մեծ պաշար ունի, ինչպես նաև ավիառումբեր։