Միացյալ Նահանգների ղեկավարած կոալիցիան հույս ունի խուսափել սիրիական բանակի հետ հակամարտությունից
Կոալիցիոն ուժերի հրամանատարի տեղակալ, բրիտանական գեներալ-մայոր Ռուպերտ Ջոնսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների ղեկավարած կոալիցիան հուսով է, որ կկարողանա խուսափել սիրիական կառավարության բանակի հետ բախումից` ընդհանուր թշնամու դեմ պայքարի ընթացքում: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
«Հակամարտության կանխարգելման գոտիները (կոալիցիայի և սիրիական բանակի միջև) շատ լավ աշխատում են Տաբա քաղաքի հարավից, մենք հուսով ենք, որ այդպես կլինի նաև ապագայում», - ասել է Ջոնսը:
Նա ավելացրել է, որ ևս մեկ նման գոտի գործում է Սիրիայի հյուսիսում գտնվող Մանիբի քաղաքի տարածքում: