Չինաստանի կողմից Սիրիայի հարցով բանաձևը չարգելափակելը Թրամփի դիվանագիտական հաղթանակն է. Սպիտակ Տուն
Չինաստանի կողմից ԱՄԿ ԱԽ-ի նիստում Սիրիայի հարցով բանաձևը չարգելափակելը վկայում է միայն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մեծ դիվանագիատական հաղթանակի մասին։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ Տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը՝ Fox հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա հավելել է, որ ներկա պահին Սիրիային աջակցում է ընդամենը մի քանի երկիր՝ չկայացած, բացառությամբ Ռուսաստանի։
Ավելի վղ տեղեկացրել էին, որ բանաձևը, որը նախատեսում էր Սիրիայում իմիկան զենքի կիրառման միջադեպերի հետաքննություն, արգելափակվել էր Ռուսաստանի կողմից։ Այն պետք է ուսումնասիրեր նաև օրեր առաջ Սիրիայի կառավարական զորքերի կողմից Իդլիբ նահանգի Խան-Շեյրաթ բնակավայրի վրա քիմիական հարձակումը, ինչի հետևանքով մոտ 100 խաղղ բնկիչ էր զոհվել։
Բանաձևից, որի հեղինակներն են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, ձեռնպահ են մնացել Չինաստանը, Էթովպիան և Ղազախստանը։