«Ուկրաինացիների հաղթանակն Ազատ Հայաստանի հաղթանակն է». Առավոտ
«Առավոտ» թերթը գրում է. «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը «Առավոտ»-ի հետ զրույցում, անդրադառնալով Կիևի Մայդանում վերջին օրերի ցավալի իրադարձություններին և դրանց համատեքստում Մոսկվայի հեռահար նպատակներին, նշել է.«Յանուկովիչի ռեժիմի մի շարք բռնի գործողություններից հետո ուկրաինական մայդաններում հավաքվել են մարդիկ, որոնք պատրաստ են ամեն զոհողության՝ հանուն վերջնական հաղթանակի: Նրանք այլևս չեն հանդուրժելու կրիմինալ ռեժիմին, չեն հանդուրժելու Մոսկվայի ստորացուցիչ և արյունոտ լուծը, նրանք համար անհանդուրժելի է վերածվելը «շինանյութի» մի նոր ռուսական կայսրության համար, որի գաղափարը Պուտինը փորձում է պարտադրել մոլագարի համառությամբ:
Այսօր մայդաններ դուրս եկած ուկրաինացին ոչ միայն պայքարում է հանուն Ազատ Ուկրաինայի, այլև դրանով իսկ պատմության աղբանոցն է ուղարկում երիցս ժողովուրդների բանտի և Եվրոպայի ժանդարմի վերածված Ռուսական նեոկայսրությանը, ստիպելով Մոսկվային հարգել հարևանների օրինական ձգտումները և շահերը, հնարավորություն բացելով հետխորհրդային ազգերին թոթափել կրիմինալ օլիգարխիայի լուծը: Այս պայքարն ուղղակի չի կարող չավարտվել փառահեղ հաղթանակով: Եվ ուկրաինացի ժողովրդի հաղթանակը՝ դա նաև Ազատ Հայաստանի հաղթանակն է»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: