Մարկ Բարտրա. Ես ինձ արդեն լավ եմ զգում
Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մարկ Բարտրան, որը ապրիլի 11-ին «Մոնակոյի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ խաղից առաջ թիմի ավտոբուսի մոտ տեղի ունեցած [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/11/1064159/]պայթյուններից[/url] տուժել է, պատմել է ինքնազգացողության մասին:
«Ողջունում եմ բոլորին: Ինչպես տեսնում ենք, ես ինձ արդեն լավ եմ զգում: Շնորհակալ եմ բոլորին զորակցության և բարեմաղթանքների համար:
Հոգով ու սրտով իմ թիմակիցների, երկրպագուների և «Բորուսիայի» հետ եմ «Մոնակոյի» դեմ խաղում», գրել է Բարտրան իր ինստագրամի էջում:
Հիշեցնենք, որ երեկ «Բորուսիայի» ավտոբուսի մոտ երեք պայթյուն է գրանցվել: Բարտրան բեկորային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշել էին աջ ձեռքի դաստակի կոտրվածք, ձեռքում եղել են նաև տարբեր չափերի բեկորներ: Նա վիրահատվել է և կարող է խաղադաշտ վերադառնալ մրցաշրջանի վերջում: