211652_close_icon
views-count469 դիտում article-date 21:47 02-11-2026

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը

Ծանրամարտի վարկանիշային աշխարհի առաջնության 85 կգ քաշային կարգի վերջնական տեղերը հայտնի են:

Այս մասին հայտնում է Ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Աշխարհի առաջնության 85 կգ քաշային կարգի B ենթախմբում հանդես գալով ու երկամարտի 345 կգ (155+190) արդյունքով՝  Ռաֆիկ Հարությունյանը  զբաղեցրեց 22-րդ հորիզոնականը, իսկ Մարտին Պողոսյանը  C ենթախմբում հանդես գալով՝  երկամարտի 337 կգ (147+190) արդյունքով՝ 23-րդն է:

Մինչ այս ԱԱ-ում հրում վարժության բրոնզե մեդալակիր է դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը:

Նմանատիպ նյութեր