211652_close_icon

Դուք ճանաչու՞մ եք մեկ մարդու, ով Արցախում կատարվողի համար լավ է զգում կամ միջին կարգի՞ է զգում․ ՊԵԿ նախագահ

views-count1405 դիտում article-date 12:44 25-09-2023
Դուք ճանաչում եք մեկ մարդու, ով լավ է զգում կամ միջին կարգի՞ է զգում։

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով հարցին, թե իրեն վատ է զգո՞ւմ այն ամենի համար, ինչ կատարվում է Արցախում, հայտնում է Tert.am-ը։

Դիտարկմանը, թե իրենց իշխանության վարած քաղաքականության հետևանքով է Արցախում նման իրավիճակ ստեղծվել,  նա ասաց․

«Դուք հետևո՞ւմ եք իրադարձություններին, ովքեր են որոշում կայացրել վերջին իրադարձությունների ժամանակ։ Եթե կառավարության անդամներին լսեք, ովքեր իրավասու են նման հարցերով մեկնաբանություններ տալ, կտեսնեք՝ ովքեր են որոշում կայացնողները»։

Ի դեպ, ՊԵԿ նախագահը նաև հայտնեց, որ բոլոր այն արցախցիները, ովքեր ցանկություն են հայտնելու տեղափոխվել Հայաստան, կառավարությունը կապահովի նրանց համար պատշաճ պայմաններ։

Նմանատիպ նյութեր