Մարկ Բարտրա. Չեմպիոնների Լիգայում եզրափակիչը «Բարսելոնայի» հետ լավ կլիներ
Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան, «Բարսելոնայի» նախկին սան Մարկ Բարտրան անդրադարձել է Չեմպիոնների լիգայում Մադրիդի «Ռեալի» հետ կայանալիք խաղին:
«Ռեալը» այն մրցակիցն է, հենց որի հետ էլ ցանկանում էի խաղալ Չեմպիոնների լիգայում: Ծանր խաղ է սպասվում: Ինչ որ տեղ այն իմ համար նման է «Ռեալի» դեմ Սուպերկլասիկոյին: Ես բազմիցս եմ Պրիմերայում խաղացել «Ռեալի» դեմ, լավ գիտեմ այդ թիմին և նրա դեմ հանդիպումները որպես դերբի եմ ընկալում:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը «Բարսայի» դեմ հրաշալի կլիներ: Պատրաստ եմ դրա տակ հենց հիմա ստորագրել: Եթե հասնենք մինչև այնտեղ, դա մեր թիմի գերազանց աշխատանքի ապացույցը կլինի», ասել է Բարտրան: