Արտակարգ ու բարի դեպք՝ Արմավիրի մարզում. Վաղարշապատի շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող՝ ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը
Երեկ՝ նոյեմբերի 8-ին, արտակարգ ու բարի դեպք է տեղի ունեցել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։ «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով ծայրահեղ ծանր վիճակում նշված բժշկական կենտրոն են տեղափոխել 2.5 տարեկան տղա երեխայի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկներն ահազանգով մեկնել են Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքի բնակավայրերից մեկը, որտեղ անգիտակից վիճակում հայտնաբերել են 2.5 տարեկան Ռոբերտ Ե․-ին։
Վաղարշապատի շտապօգնության բժիշկները կարողացել են երեխայի սրտի կանգը վերականգնել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ տեղի բժիշկների հաջողվել է կատարված միջամտության շնորհիվ երեխայի առողջական վիճակը կայունացնել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան ընկել է կեղտոտ ջրով հորը և ջրահեղձվել։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում երեխայի հարազատները, ովքեր խնդրեցին, որպեսզի իրենց տվյալները չհրապարակենք, ասում էին. «Հատուկ շնորհակալություն ենք հայտնում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնությանը, հատուկ շնորհակալություն ենք հայտնում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի անձնակազմին, որ ջրահեղձ եղած մեր հրաշքի կյանքը փրկեցին։ Չգիտենք, գուցե ե մեր անզգուշության պատճառով էր որ երեխան ընկել էր կեղտոտ ջրով լցված հորը, բայց լավ էր հարազատները շուտ նկատել և երեխային դուրս էին բերել, բայց ոչինչ չէինք կարողանում անել։ Միակ բանը, որ կարողացանք, էդ խառը վիճակում, լավ է, զանգեցինք շտապօգնություն ու շատ արագ ժամանեցին։ Հիմա վստահ ենք, որ երեխայի կյանքին այլևս վտանգ չի սպառնում, բայց մի քանի օր նա պետք է մնա «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ»։
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել և դրանք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։