Արտակարգ ու բարի դեպք՝ Երևանում. 2-ամյա երեխայի հարազատներն ասում էին. «Շնորհիվ Երևանի 103 շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի՝ ծայրահեղ ծանր վիճակում հայտնված մեր հրաշք տղան փրկվեց»
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, արտակարգ ու բարի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:30-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Շիրակի փողոցի տներից մեկը, որտեղ «սրտի կանգ» ախտորոշմամբ հայտնաբերել են 2-ամյա երեխայի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում շտապօգնության բժիշկն ու բուժքույրը անհետաձգելի օգնություն են ցուցաբերել, ապա երեխային, ով 2-ամյա Էրիկ Հ.-ն է, տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ տեղի բժիշկների շնորհիվ իրականացվել են երեխայի վերակենդանացման միջոցառումներ, ինչը հաջողությամբ է ավարտվել և երեխայի կյանքը հնարավոր է եղել փրկել։ Երեխան, սակայն, մի քանի օր պետք է մնա բժիշկների հսկողության տակ։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում երեխայի հարազատները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Շնորհակալ ենք Աստծուն, շնորհակալ ենք Երևանի 103 շտապօգնության բժշկին, բուժքրոջը, շտապօգնության վարորդին, շնորհակալ ենք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին և ուզում ենք բոլորն իմանան, որ շնորհիվ Երևանի 103 շտապօգնության, շնորհիվ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հնարավոր եղավ մեր Էրիկի կյանքը փրկել։ Մինչ շտապօգնության ժամանումը չգիտեինք ինչ անել, արդյո՞ք կարող էինք երեխային անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել։ Բայց լավ էր, շտապօգնության արագ հասնելու և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի շնորհիվ մեր հրաշք տղան փրկվեց»։
Դեպքի մասին տեղեկացվել է արդեն ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին, որտեղից հիվանդանոց է ժամանել օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։