Արաբկիրի էլիտար համարվող թաղամասում դիտահորերից կեղտաջրերն ամիսներ շարունակ դուրս են հոսում, իսկ պատասխանատուները «ուղտի ականջում քնած են». բնակիչներն ասում են՝ ավագանու ընտրության ժամանակ մենք ձեզ կասենք, թե «փիղն ինչ թռչուն է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
Եթե Հայաստանում սոցիոլոգիական հարցում իրականացվի, թե հանրությունը որ կառույցի աշխատանքը կգնահատի ամենաբացասականը, երևի թե առաջին հորիզոնականում կլինի «Վեոլիա ջուրը», ու դրա հիմնական մեղավորը հենց այդ ընկերությունն է, քանի որ հազարավոր անգամներ լսել ենք, թե քաղաքացիներն ինչպես են բողոքում «Վեոլիա ջրից», որ այդ կառույցն աշխատանքները կատարում է թերի։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռ օգոստոսի 12-ին SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, թե ինչ հակասանիտարական ու գարշահոտ վիճակ էր տիրում Արաբկիր վարչական շրջանի Գրիբոյեդով 17 հասցեի էլիտար շենքերի բակային հատվածում
Խցանման պատճառով դիտահորից դուրս եկող ջուրն այնպես վարար է հոսում, որ հասնում է մինչև Մամիկոնյանց փողոց, Կոմիտասի պողոտա ու այդ խնդիրը չի հուզում պատասխանատուներին։
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Հիմա մենք էլ պիտի էստեղ-էնտեղ գլուխ գովենք, թե էլիտար թաղամասում ու էլիտար շենքում ենք ապրում, բայց «հարամ լինի» էն էլիտարը, որտեղ մենք ենք ապրում։ Ամիսներ շարունակ դիտահորերից կեղտը էնպես է դուրս գալիս, որ 500 մետրից անգամ հոտը սպանում է։ Ում ասես դիմել ենք, էլ «Վեոլիա ջուր», էլ Արաբկիրի թաղապետարան, էլ Երևանի քաղաքապետարան, բայց հիմնական պատասխանատվությունը «Վեոլիա»-ի ուսերին է դրված, ու այդ կառույցից մեր հազարավոր զանգերից հետո գալիս են, մի բարակ ամրանով իբրև թե խցանումը բացում են, ու այդքանով իրենց գործը համարելով ավարտված, գնում են։ Կարճ ժամանակ անց նորից նույն պատկերն է, նույն հակասանիտարական վիճակն ու գարշահոտը։ Պիտի ոչ թե էդ բարակ ամրանով խցանումը բացեն, այլ պիտի հիմնանորոգվի, պետք է կոյուղատարերը փոխեն։ Այս կոյուղատարերն անցկացվել են սովետական տարիներին ու մարդիկ հաշվարկ էին արել, թե ինչքան շենք-շինություններ պիտի օգտվեն այդ կոյուղատարից։ Բայց հիմա էնքան շենք-շինություններ, օբյեկտներ են ավելացվել, որոնց կոյուղատարերը միացվել են էդ խեղճ ու կրակ կոյուղատարին, պարզ է՝ խցանումն ապահովված է, ջանդամ թե բնակիչները, որ վճարումներն անում են կանոնավոր, էդ գարշահոտը չեն շնչի։
Հիմա խնդրանքով դիմում ենք կառավարությանն ու Երևանի քաղաքապետարանին, որպեսզի միջոցներ ձեռնարկեն, էս ցավոտ հարցը վերջնականապես լուծեն, հակառակ դեպքում պիտի հիշեն, որ առաջիկայում Երևանի ավագանու ընտրություններ են լինելու ու թող մտածեն՝ ի՞նչ երեսով են գալու, դռնեդուռ ընկնելու մեզնից քվե խնդրելու, այդ ժամանակ կասենք, թե փիղն ինչ թռչուն է»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Գրիբոյեդով 17 շենքի, որը համարվում է էլիտար թաղամաս, բակում կոյուղատարի վնասման պատճառով ամբողջ տարածքում տիրում էր գարշահոտ ու հակասանիտարական վիճակ, նույնիսկ կար համաճարակի վտանգ։
Կոյուղատարի վնասման պատճառով կեղտաջուրը «գազազած գետի նման» հոսում էր ողջ բակով, հասնում Գրիբոյեդովի գլխավոր փողոց, ապա Մամիկոնյանց փողոց ու Կոմիտասի պողոտա, և այդ ընթացքում քաղաքացիների մոտ առաջացնում էր սրտխառնոց ու զայրույթ՝ ուղղված Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանին ու «Վեոլիա ջրին»։
Օգոստոսի 12-ին ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասել էին. «6 օր է՝ էս անտանելի վատ վիճակն է։ 6 օր է՝ ամեն օր զանգահարում ենք թաղապետարան, «Վեոլիա ջուր»։ Եթե առաջին օրերին խոստանում էին, թե կմոտենան ու խնդիրը կլուծեն, ապա վերջին 2 օրերին ընդհանրապես էլ մեր բազմաթիվ հեռախոսազանգերին չեն պատասխանում։ Համարները երևի արդեն անգիր են արել։ Հիմա ոչ «Վեոլիա ջրից» հույս ունենք, ոչ էլ թաղապետից։
Էստեղից թաղապետարան մի կիլոմետր էլ չկա։ Հետաքրքիր է, թաղապետին չի՞ հուզում այս խնդիրը, թե կարևորն իրենց աշխատասենյակն է, հով-զով լռված, հերն էլ անիծած, թե հարյուրավոր բնակիչներ էս գարշանքի մեջ են օրեր շարունակ իրենց առօրյան անցկացնում։
Հիմա հույսներս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն է, ում մեկ հանձնարարականը հերիք է, որ թաղապետը «Վեոլիա ջրի» հետ հարցը կարգավորեն, հակառակ դեպքում հավատացեք, էս ամբողջ Գրիբոյեդովի փողոցը կաթվածահար կանենք՝ մեր կողմից կտրուկ միջոցների դիմելով»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։