211652_close_icon
views-count1197 դիտում article-date 18:50 12-04-2017

Հայտնաբերվել է արկ. փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքները

Ապրիլի 12-ին, ժամը 12:15-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի 9-րդ փողոցի թիվ 25 տանը հարակից այգում հայտնաբերվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ 9-րդ փողոցի թիվ 25 տանը հարակից տարածքում՝ թիվ 1 տան հետնամասում և 4-րդ փողոցի տներից մեկի նկուղում հայտնաբերվել են Գրադ հրետանու արկեր: Փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքները:

Նմանատիպ նյութեր