211652_close_icon
views-count1616 դիտում article-date 13:03 28-09-2015

Հայտնաբերվել է հակատանկային նռնականետի արկ, հրետանային արկ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով և ինքնաձիգի 60 փամփուշտ՝ հուշահամալիրի տարածքում

Ոստիկանության Ապարանի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Ապարանի հուշահամալիրի տարածքում զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը Ապարանի հուշահամալիրի սկզբնամասում, վագոն-տնակի մոտ, հայտնաբերել է հակատանկային նռնականետի արկ, հրետանային արկ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով և 5,45 մմ տ/չ ինքնաձիգի 60 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր