211652_close_icon
views-count6474 դիտում article-date 13:34 12-04-2017

Կանխվել է «KARABAX» մակնշմամբ պոմիդորի ներկրումը հանրապետություն

Պետական եկամուտների կոմիտեն 2017 թվականի ապրիլի 12-ի դրությամբ գյուղմթերքի անօրինական ներկրման 272 փորձ է կանխել, որի արդյունքում հայտնաբերվել է մոտ 18 տոննա գյուղմթերք, հիմնականում պոմիդոր: Այ մասին տեղեկացնում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Իրավախախտները, համապատասխան ձևակերպումներից խուսափելու նպատակով, ապրանքը փորձել են տեղափոխել ավտոմեքենաներում հատուկ պատրաստված թաքստոցներում. բոլոր փորձերը կանխվել են: Ընդամենը մեկ օր առաջ էլ սահմանին կանխվել է «KARABAX» մակնշմամբ արկղերով մոտ 50 կիլոգրամ պոմիդորի և վարունգի ներկրումը հանրապետություն: Օրինախախտը գյուղմթերքը փորձել է տեղափոխել խնձորով ծածկված արկղերում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր