11292 դիտում
15:58 17-07-2017
Կանխվել է 19 տոննա ավտոմեքենայի յուղի ապօրինի ներկրումը հանրապետություն
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է խիստ հսկողությունը ԵԱՏՄ երկրներից ներկրվող ապրանքների նկատմամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Որոշ տնտեսվարողներ, օգտվելով ԵԱՏՄ երկիրներից ապրանքների ներմուծման գործընթացի ազատականացումից, սահմանին տարբեր հնարքներով փորձում են շրջանցել մաքսային հսկողությունը:
Այսպես, Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցներն, օրերս օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշեն մաքսային կետ-բաժնում «Լուս 88» ընկերությանը պատկանող բեռի զննությամբ հայտանբերել են ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծված 19 տոննա ավտոմեքենայի յուղ՝ առանց ակցիզային դրոշմավորման: Բեռն, ի դեպ, հաշիվ ապրանքագրում ներկայացվել է որպես լվացող միջոց:
Փաստի առթիվ կազմված նյութերն ուղարկվել ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչություն՝ հետագա ընթացքը լուծելու համար :
Նմանատիպ նյութեր
6477 դիտում
13:34 12-04-2017
Կանխվել է «KARABAX» մակնշմամբ պոմիդորի ներկրումը հանրապետություն
1524 դիտում
12:57 14-04-2015
Կանխվել է մոտ կես մլն ԱՄՆ դոլարի թմրանյութի ներկրումը Հայաստան
5894 դիտում
15:15 09-12-2016
Կանխվել է Իրանից առանձնապես խոշոր չափի թմրանյութի ներկրումը Հայաստան
Այս բաժնից
538 դիտում
16:21 18-05-2024
Ամեն ինչ գիտեի, բայց որ ԱԱԾ-ից էլ որոշակի գործառույթներ ունեմ` չգիտեի. Բագրատ Սրբազան
325 դիտում
16:09 18-05-2024
Հայ Առաքելական եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը