ԱՄՆ-ի նախագահ Թրամփը Սիրիայի նախագահին անվանել է «կենդանի»
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox Business-ին տված հարցազրույցում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին անվանել է «կենդանի»։
Նա կարծիք է հայտնել, որ եթե Ռուսաստանը Սիրիայի ներկայիս իշխանություններին աջակցություն չցուցաբերեր, ապա այդ երկրում ոչ մի լուրջ խնդիր չէր լինի։
«Եթե Ռուսաստանը այդ կենդանուն աջակցություն չցուցաբերեր, ապա դուք խնդիրներ չէիք ունենա»,-ասել է ԱՄՆ-ի նախագահը։