211652_close_icon
views-count4941 դիտում article-date 20:48 11-04-2017

Փրկարարները բացել են փակ դռները

Ապրիլի 11-ին, ժամը 18:00-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 7-րդ թաղամասի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի ննջասենյակի դուռը փակվել է, բնակիչը (հաշմանդամ) մնացել է ներսում. ննջասենյակի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում է գտնվել 1958 թ. ծնված Ա. Օ.-ը: *** Ապրիլի 11-ին, ժամը 15:28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի թիվ 31 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Ապրիլի 11-ին, ժամը 14:39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի թիվ 24/2 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Ապրիլի 11-ին, ժամը 14:17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 41 շենքի 31-րդ բնակարանի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: ***

Նմանատիպ նյութեր