211652_close_icon
views-count1142 դիտում article-date 13:29 04-11-2014

Փրկարարները բացել են փակ դռները

Նոյեմբերի 4-ին, ժամը 09.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հովսեփ Էմինի փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Նոյեմբերի 4-ին, ժամը 09.12-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 35 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, բանալին մնացել է ներսում, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Նմանատիպ նյութեր