211652_close_icon
views-count2980 դիտում article-date 19:41 11-04-2017

Ընտրությունները լավ առիթ էին «պոռոտախոսությունից» ազատվելու համար. Արմեն Ռուստամյան

ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն կոալիցիոն բանակցությունների մեջ են. այս մասին այսօր ԱԺ-ում լր­ագրողների հետ զրույց­ում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Ենթադրում եմ, որ այն համագործակցություն­ը, որի մասին դուք տե­ղյակ եք, պետք է շարունակվի, որովհետև, ի վերջո, դա անժամկետ էր, պայմանավորված չէր որևէ ձևաչափով, այլ խնդիրների լուծմամբ էր պայմանավորված, իսկ այն հարցերը, որ համագործակցության մեջ արձան­ագրված են, դրանց զգալի մասը լուծված չե­ն»,- ասաց Ռուստամյան­ը: Ռուստամյանը նկատեց, որ բանակցությունները չեն ենթադրում՝ ՀՅԴ պորտֆելների կամ մարզպետների թվի ավելացում: Դիտարկմանը, թե ինչպես են տեսնում համագործակցություն մի քաղաքական ուժի հետ, որը հենց ՀՅԴ-ի գնահատականով ընտրողներին ակնհայտ ուղղորդել է, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Նախ՝ քաղաքականությունը հնարավորի արվեստ է, և մենք չենք կարող գործել այդ տրամաբանությունից դուրս։ Եվ ուրեմն պետք է այնպիսի գործիքներ ունենանք, որոնք հնարավորություն կտան մեր առջև դրված խնդիրները լուծելու: Այս ընտրություններն էլ ցույց տվեցին, որ բոլոր նրանք, ովքեր խոսում էին ինչ-ինչ արդյունքների մասին, դրանք ձեռք են բերել համագործակցության դեպքում և դա փաստ է»,- ասաց նա և նշեց, որ այս ընտրությունները լավ առիթ էին «պոռոտախոսությունից» ազատվելու համար։

Նմանատիպ նյութեր