ՌԴ Տագանրոգ քաղաքում գազի պայթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել
Ռուսաստանի Տագանրոգ քաղաքում կենցաղային գազի պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ պայթյունի հետևանքով կա 2 զոհ:
Հայտնի է, որ 5 հարկանի բնակելի տանը տեղի ունեցած պայթյունից հետո շենքից տարհանվել է 150 մարդ, շենքի 5-րդ հարկում գտնվող մի քանի բնակարաններ մասնակիորեն քանդված վիճակում են:
Բնակիչներին նախատեսվում է տեղափոխել մեկ այլ վայր:
Ըստ նախնական տեղեկությունների՝ լրջորեն վնսավել է 12 բնակարան: