Հնդկաստանում հարսանիքի ժամանակ գազի պայթյունի հետևանքով մոտ 2 տասնյակ մարդ է զոհվել
Հնդկաստանի հյուսիս-արևմտյան Ռաջասթան նահանգում անցկացված հարսանեկան արարողության ժամանակ գազի բալոն է պայթել, ինչն էլ 18 մարդու կյանք է խլել։ Այդ մասին հայտնում է India Today-ը։
Ողբերգությունը տեղի է ունեցել երեկ երեկոյան՝ Բեավար քաղաքում։ Պայթյունի հետևանքով փլուզվել է շինության առաստաղը։ Փրկարարները փլատակներից դուրս են բերել 9 դի, իսկ այսօր ևս 9 դի։
Բացի զոհերից, 18 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանցից 6-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Հաղորդվում է նաև, որ փլատակներում դեռ մարդիկ կան։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։