«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարան վնասվածք է ստացել: Խաղացողը խորացված բուժհետազոտության է ենթարկվել, որի արդյունքում նրա մոտ ախտորոշվել է մենիսկի պատռվածք, թեպետ ի սկզբանե ենթադրվում էր, որ Ռաֆինյան ընդամենը մկանն է ձգել:
Այսօր վնասվածքի պատճառով Ռաֆինյային վիրահատել են: Ընդ որում, ֆուտբոլիստը վնասել է նույն ծունկը, որի հետ նմանատիպ խնդիրներ էր ունեցել 1,5 տարի առաջ:
Նախնական գնահատականներով, Ռաֆինյան բաց կթողնի 4 ամիս, ինչը նշանակում է, որ այս մրցաշրջանում նա այլևս հանդես չի գա: