211652_close_icon
views-count3079 դիտում article-date 11:47 27-09-2015

Իսպանիայի առաջնություն. «Բարսելոնան» հաղթեց, բայց 2 ամսով կորցրեց Մեսիին. տեսանյութ

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում «Բարսելոնան» սեփական խաղադաշտում 2:1 հաշվով պարտության մատնեց «Լաս Պալմասին»: Կատալոնացիների այս հաղթանակը մթագնվեց թիմի առաջատար Լիոնել Մեսիի ծանր վնասվածքով, որը արգենտինացին ստացավ խաղասկզբում եւ 10-րդ րոպեին փոխարինվեց: Նախնական բուժհետազոտությունը ցույց է տվել, որ Մեսին վնասել է ձախ ծնկի կապանները եւ բաց կթողնի մոտ 2 ամիս: Իսկ դա նշանակում է, որ Մեսիին չենք տեսնի իսպանական՝ «Ռեալ»-«Բարսելոնա» սուպերկլասիկոյում, որը տեղի է ունենալու նոյեմբերի 12-ին: Ինչ վերաբերում է հանդիպմանը, ապա այն ավարտվեց կաատալոնացիների հաղթանակով՝ 2:1: Դուբլի հեղինակ դարձավ ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը: Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 15 միավոր եւ այժմ ընթանում է 2-րդ տեղում: Իսպանիայի առաջնություն, 6-րդ տուր «Բարսելոնա» - «Լաս Պալմաս»՝ 2:1 Լուիս Սուարես, 25, 54 – Խոնաթան Վիեյրա, 88
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր