«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրված է «Սելտա»-ի կիսապաշտպան Ռաֆինյայի ծառայություններով, հայտնում է Goal.com-ը: Բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բարսելոնա»-ին: Մանկունիանցիները մտադիր են ֆուտբոլիստի հետ բանակցություններ սկսել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Նախկինում նշվում էր, որ «Սելտա»-ն ֆուտբոլիստի վարձակալությունը երկարաձգելու նպատակով մտադիր է բանակցություններ վարել կատալոնյան ակումբի հետ:
Հավելենք, որ Ռաֆինյան հանդիսանում է «Բավարիա»-ի կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի հարազատ եղբայրը: