Պուտինը Սիրիայի հարցով անվտանգության խորհուրդ է գումարել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի կողմից Սիրիայում կառավարական ուժերի «Շայրաթ» օդային բազայի հրթիռակոծությունից հետո այսօր անվտանգության խորհրդի նիստ է գումարել։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Տեղի է ունեցել իրավիճակի մանրամասն քննարկում»,-ընդգծել է Պեսկովը՝ հավելելով, որ Վաշինգտոնի գործողությունները ևս մեկ անգամ որակվել են որպես ագրեսիա, որը հակասում է միջազգային իրավունքին և որոնք մեծ մտահոգություն են պատճառում, քանի որ նման ագրեսիվ գործողությունների բացասական հետևանքները վերացնելու հարվածում է ահաբեկչության դեմ պայքարի ջանքերին։