211652_close_icon
views-count14042 դիտում article-date 09:05 06-04-2017

Խոշոր հրդեհ Արարատի մարզում. սոցիալապես անապահով ամուսիններն ու նրանց մանկահասակ երեխան հայտնվել են դրսում. հույսը Արարատի մարզպետարանն ու բարեգութ մարդիկ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ խոշոր հրդեհ է բռնկվել Խաչփառ գյուղի տներից մեկում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր է ժամանել Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետև թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1-ական մարտական հաշվարկով։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նույն գյուղի 11-րդ փողոցի թիվ 12/1 հողատարածքում տեղակայված Սամվել Մանուկյանին պատկանող բնակելի փայտե տնակում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ թե հրշեջները և թե քաղաքացիները չեն կարողացել կրակի դեմն առնել, ինչի պատճառով տնակն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևաններն ասում էին,որ Սամվելը բնակվում էր կնոջ և երեխայի հետ և նոր էին այդ տնակը գնել, սակայն ողջ գույքով, որի մեջ կային ապառիկով գնված ապրանքներ, նույնպես վերածվել են մոխրակույտի։ Եթե Արարատի մարզպետարանը կամ սրտացավ մարդիկ օգնության ձեռք մեկնեն այս ընտանիքին, ապա հնարավոր կլինի մասամբ թեթևացնել ընտանիքի հոգսը, քանի որ նրանք այլ տեղ չունեն գիշերելու. օրը մի տեղ են իրենց առավոտը լուսացնելու՝ բարեկամների, ընկերների տանը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր