211652_close_icon
views-count25111 դիտում article-date 17:09 18-02-2016

Խոշոր հրդեհ Արարատի մարզի Այգեստան գյուղում. սոցիալապես անապահով ընտանիքի միակ ապրուստի միջոցը կրակի է մատնվել. ընտանիքի հույսը մարզպետն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Այգեստան գյուղի Շիրակի փողոցի թիվ 5 տանը հարակից անասնագոմում: Ինչպես հրդեհի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Արտաշատի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով՝ հրամանատար Արմեն Միքայելյանի և հրամանատարի տեղակալ Լևոն Միրզոյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Մուրադ Մարգարյանը: Պարզվել է, որ դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել մոտ 450 հակ անասնակերում և գյուղացիների ու հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում, բարեբախտաբար, կրակը չի տարածվել և չի վնասել բնակելի տներին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված խոտի հակերը պատկանում էին Զավեն Մկրտչյանին, որի ընտանիքը գտնվում է ծայրահեղ սոցիալապես անապահով վիճակում: Ունի 4 անչափահաս երեխա, իսկ ընտանիքը բաղկացած է 8 հոգուց և դա իրենց ապրուստի միջոցն էր, որ վայրկյանների ընթացքում դարձել է ոչ պիտանի: Այս պահին տեղում աշխատում են նաև Արարատի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության տեսչական բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Հրահատ Ալեքսանյանի գլխավորությամբ: Առաջին իսկ պահից գյուղացիների հետ կրակի դեմ պայքարում էր նաև Այգեստանի գյուղապետի տեղակալը: Իրավիճակի մասին տեղեկացվել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին, ով հայտնեց, որ անհրաժեշտ օգնություն կցուցաբերեն սոցիալապես անապահով ընտանիքին, որպեսզի նրանք կարողանան գնել նոր անասնակեր: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրշեջները 4 անգամ մեկնել են՝ մեքենաները ջրով լիցքավորելու, որպեսզի կարողանան կրակը մինչև վերջ մարել: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 99+
99+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր