211652_close_icon
views-count10390 դիտում article-date 09:39 05-04-2017

Երևանի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածուն կրկին Տարոն Մարգարյանը կլինի. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այսօր Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումների 7-րդ օրն է, բայց ԿԸՀ-ն դեռ որևէ դիմում չի ստացել: Կուսակցություններից ու դաշինքներից որևէ մեկը այդ ընտրություններին մասնակցելու անգամ հայտարարություն դեռ չի արել: Երեկ փորձեցինք Հանրապետական կուսակցությունից ճշտել, թե ավագանու իրենց ցուցակն իսկապե՞ս նորից գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է գլխավորելու, այսինքն քաղաքապետի թեկնածուն նորի՞ց նա է լինելու: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Թադևոսյանը պատասխանեց, որ այս անգամ էլ նա կլինի քաղաքապետի իրենց թեկնածուն, բայց այդ որոշումը կկայացնեն գործադիր մարմնի վաղվա նիստում: «Մի շտապեք, սահմանված ժամկետում մեր դիմումը ԿԸՀ կներկայացնենք»,- ասաց նա: Դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը ապրիլի 9-ն է: Այդ օրը նաև ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների արդյունքների ամփոփման վերջնաժամկետն է»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր