211652_close_icon
views-count2875 դիտում article-date 10:05 28-09-2016

Վանաձորի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածուն ընդդիմադիրներն մրցակից չի համարում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Փողոցները վերանորոգվելու են,- ընտրողների հետ հանդիպմանը խոստանում է Վանաձորի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Մամիկոն Ասլանյանը,- ամեն ինչ անելու ենք, չկասկածեք, մենք էն նամուսը չունենք, որ խոստանանք, կամերան էլ նկարի, էգուց էլ մեզ բերեն ցույց տան, ասեն՝ խաբեցիք»։ «Ժամանակ»-ի հետ զրույցում հարցին՝ ինչքանո՞վ են հաղթելու հնարավորություները Մամիկոն Ասլանյանը պատասխանեց. «Մենք բախտագուշակ չենք, որ հայտարարություններ անենք, էսօր շփումների մեջ ենք ժողովրդի հետ, կանխագուշակություններով զբաղվելու ժամանակ չունենք»։ Ո՞ւմ կհամարեք Ձեր հիմնական մրցակիցը հարցին ի պատասխան՝ ՀՀԿ քաղաքապետի թեկնածուն նշեց, որ մրցակից չեն տեսնում. «Բոլորը մեր ընկերներն են, մեզ հարազատ մարդիկ են, մեկս մեկիս դեմ խնդիր չունենք, բոլորիս խնդիրը Վանաձորը բարեկարգ տեսնելն է։ Անդրադառնալով դիտարկմանը, որ ամեն դեպքում ընդդիմադիր թեկնածուներ կան՝ Մ. Ասլանյանը հեգնեց. «ՀՀԿ-ին են ընդդիմադի՞ր, թե՞ իրար։ Մեզ հետ կարծես բոլորն ուզում են խնդիր ունենան, բայց մենք էդ դաշտում չկանք, մենք զբաղված ենք...»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր